Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները հրաձգության քննություն են հանձնում

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները հրաձգության քննություն են հանձնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումները «Ալագյազ» բարձլեռնային զորափորձարանում ամփոփիչ ստուգարքներ են հանձնում 2017 թվականի ուսուցման ամառային շրջանի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ստուգման ընթացքում Տ-72Բ տանկերի անձնակազմերը 125-միլիմետրանոց արկերով մինչեւ 4 հազար մետր հեռավորությունից հրաձգություն կիրականացնեն պայմանական հակառակորդի զրահավոր օբյեկտների վրա:

Տվյալ զինափորձարանում հրաձգության անցկացման առանձնահատկությունն այն Է, որ այն գտնվում Է ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա եւ անձնակազմերից պահանջում Է որոշակի ուղղումներ կատարել: Վարժանքներ կատարելիս տանկային անձնակազմերը տեղից եւ շարժման ընթացքում կոչնչացնեն պայմանական հակառակորդի հայտնվող եւ շարժվող թիրախները, այդ թվում՝ տանկեր, ցածր թռչող օդային թիրախներ, հրանոթներ եւ այլն:

Ստուգման ընթացքում հատուկ ուշադրություն Է դարձվելու մեծ հեռավորություններից թիրախների խոցման անձնակազմերի հմտություններին եւ բարդ ռելիեֆային տեղանքում տանկերի վարմանը: Ընդամենն ուսումնական միջոցառումներում ներգրավված են 200-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am