Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել մահապարտների հարձակման հետեւանքով

Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել մահապարտների հարձակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել ռազմակայանի մոտ երկու ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու մահապարտ ահաբեկիչներ Humvee բանակային արտաճանապարհայիններով գրոհել են Ղանդահարի նահանգի Մեյվանդի շրջանի ռազմակայանի վրա՝ սպանելով 40 զինվորների»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնել Է 1TV հեռուստաալիքը, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել Է գրոհը Ղանդահարի նահանգի ռազմակայանի վրա: Նրա տվյալներով՝ հարձակումը կատարվել Է հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am