Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Ջրային տնտեսության պետկոմիտեն գերակա է համարում ոռոգման համակարգը հաշվառելի դարձնելու խնդիրը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Դրեզդենի Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության պատվիրակությանը։ Այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. ««Ոռոգման ոլորտում մի շարք խնդիրների լուծումը և, ընդհանրապես, հաջողություններ գրանցելը, անհնարին կլինի՝ առանց ջրի հաշվառման գործուն մեխանիզմի առկայության»,- այս մասին, հյուրընկալելով Դրեզդենի Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության պատվիրակությանը, հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության վաճառքի միջազգային մենեջեր Ալեքսանդր Շլոսերը տեղեկացրել է, որ ընկերությունն արդեն շուրջ 15 տարի զբաղվում է ստորերկրյա ջրերի և հողերի հաշվառման մեխանիզմների և գործիքների ստեղծմամբ և արտադրությամբ՝ կենտրոնանալով չափագրման և բնապահպանական հետազոտությունների համար լաբորատոր սարքավորումների վրա:

Դեռ 2008 թվականին ՀԲ ֆինանսական օժանդակությամբ՝ ՋՏՊԿ-ն այս ընկերությունից ձեռք է բերել ոռոգման ջրի 82 չափագրման սարք: Համակարգի ամբողջական հաշվառման համար, ըստ հաշվարկների, շուրջ 2100 նման սարք է հարկավոր, որոնք կտեղադրեն առաջնային և երկրորդական ջրագծերի վրա: Այսպիսով հնարավոր կլինի ոչ միայն հաշվառել և կառավարել ոռոգման ջուրը, այլև՝ վեր հանել ջրակորստի հիմնական ուղղություններն ու պատճառները.

«Ոռոգման ջրի հաշվառման հարցը Կառավարության գերակայությունների շարքում է: Այս սարքավորումների ձեռքբերման համար բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր, որոնց հայթայթման համար տարբեր ճանապարհներ ենք փնտրում: Ֆինանսական խնդիրները լուծելուց հետո՝ սարքավորումների ձեռքբերման մրցույթ կհայտարարվի՝ շատ որոշակի պայմաններով՝ բարձր որակ, ժամանակակից տեխնոլոգիաներ, հնարավորինս մատչելի արժեք և սպասարկում»,- նշել է Ա. Հարությունյանը:

Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր է լինելու նաև սարքավորումների սպասարկման հարցը: Կոմիտեն նախատեսում է, որ ընկերությունը, որից կգնվեն հաշվիչները, հաջորդ 5 տարիներին կիրականացնի նաև դրանց անվճար սպսարկումը: Բացի այդ՝ հաշվիչներից ստացված տվյալները կգրանցվեն և վերլուծության կենթարկվեն հատուկ մասնագիտացած կենտրոնում»:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ