Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը
16:01, 18 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) նոր նախագահ Է ընտրվել Մեքսիկայի ներկայացուցիչ Գաբրիելա Կուեւաս Բարոնը: Ընտրություններում նրա մրցակցուհին Իվոննա Պասադան (Ուրուգվայ) Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՄԽՄ-ի ղեկավար խորհրդի 137-րդ ասամբլեայում կայացած քվեարկության արդյունքներով՝ Բարոնը հավաքել Է 287 ձայն, Պասադան՝ 70:
ՄԽՄ-ի նախագահի առաջին տեղակալ Է դարձել Ռուսաստանի սենատոր, Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Միջխորհրդարանական միության նախագահն ընտրվում Է եռամյա ժամկետով:
Նախագահի պարտականությունների մեջ մտնում Է կանոնավոր շփումներ պահպանելը պետությունների ու կառավարությունների ղեկավարների, խորհրդարանների նախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ բարձրաստիճան այլ պաշտոնատարների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում