Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Եվրոպացիների մեծամասնությունը չի պաշտպանում ԵՄ-ից իրենց երկրների դուրս գալը. Parlemeter

Եվրոպացիների մեծամասնությունը չի պաշտպանում ԵՄ-ից իրենց երկրների դուրս գալը. Parlemeter
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում Է իրենց երկրների անդամակցությունը ԵՄ-ին: Այդ մասին վկայում են Parlemeter-ի հարցման տվյալները, որոնք ներկայացված են Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը հարցմանը մասնակցել Է Եվրամիության բոլոր 28 երկրների 15-ից բարձր տարիքի գրեթե 28 հազար մարդ: Հարցումն անցկացվել Է ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակաշրջանում:

«Եվրոպացիների բացահայտ մեծամասնությունը շարունակում Է պաշտպանել իր երկրի անդամակցությունը Եվրամիությանը: Հարցման մասնակիցների 57 տոկոսն այն կարծիքին Է, որ ԵՄ-ին անդամակցությունը լավ Է իրենց երկրների համար: Ցուցանիշը գրեթե նույնպիսին Է, որպիսին եղել Է մինչեւ ճգնաժամը: ԵՄ-ի բոլոր երկրներում հարցվածների մեծամասնությունն ասում Է, որ ԵՄ-ին անդամակցությունն օգուտ Է բերել իրենց երկրին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Եվրամիության այն քաղաքացիների բաժինը, որոնք կարծում են, թե իրենց երկիրը շահել Է Եվրամիությանն անդամակցելուց, կազմել Է 64 տոկոս, ինչը 4 տոկոսով ավելի Է, քան 2016 թվականին: Դրա հետ մեկտեղ մասնակիցների 25 տոկոսը հակառակ տեսակետն ունի, վկայում են ԵԽ-ի նյութերը:

Հարցվածների շուրջ 47 տոկոսը գտնում Է, որ իրենց կարծիքը հաշվի Է առնվում Եվրամիությունում, ինչը լավագույն արդյունքն Է 2009 թվականից ի վեր: «Հարցման արդյունքները շատ դրական են եւ հուսադրող: Դրանք ցույց են տալիս, որ Եվրամիության ինստիտուտների եւ մեր աշխատանքի նկատմամբ վստահությունը շարունակում Է աճել, ինչպես նաեւ, որ մենք դուրս ենք գալիս վերջին տարիների ճգնաժամից»,-հաղորդագրության մեջ բերված Է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am