Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ռեալ»-ը չհաղթեց, «Լիվերպուլ»-ը 7 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. Չեմպիոնների լիգա

«Ռեալ»-ը չհաղթեց, «Լիվերպուլ»-ը 7 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. 
Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում անհավանական հաշիվ գրանցվեց «Մարիբոր»-«Լիվերպուլ» խաղում: Անգլիական ակումբը հաղթեց 0:7 հաշվով: Նույն խմբում Մոսկվայի «Սպարտակ»-ը 5:1 հաշվով գերազանցեց «Սևիլիա»-ին:

F խմբում «Ֆեյենորդ»-ը պարտվեց Դոնեցկի «Շախտյոր»-ին 1:2 հաշվով, նույն արդյունքով «Մանչեսթեր Սիթի»-ին առավելության հասավ «Նապոլի»-ի նկատմամբ:

G խմբում գերմանական «Լայպցիգ»-ը 3:2 հաղթեց «Պորտու»-ին: Թուրքական «Բեշիկթաշ»-ը 1:2 հաշվով հաղթեց «Մոնակո»-ին:

H խմբում ոչ-ոքի՝ 1:1 ավարտվեցին «Ռեալ»-«Տոտենհեմ» և ԱՊՕԷԼ-«Բորուսիա» խաղերը:

Չեմպիոնների լիգայի A, B, C, D խմբերի հանդիպումները կկայանա հոկտեմբերի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am