ՌԴ-ն համաձայնեց թույլատրել Թուրքիայից 50 հազար տոննա լոլիկի ներկրումը
18:04, 17 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է թույլատրել Թուրքիայի չորս ձեռնարկություններից մոտավորապես 50 հազար տոննա լոլիկի մատակարարումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Եթե խոսելու լինենք հատկապես թուրքական լոլիկի մասին, ապա մեր մոտեցումները հստակեցված են. մենք թույլատրելի ենք համարում առաջիկա չորս-հինգ ամիսներին՝ դեկտեմբերից մինչեւ ապրիլ, երբ մեզ մոտ լոլիկի սեզոնը չԷ, մոտավորապես 50 հազար տոննա ծավալով թուրքական լոլիկի մատակարարումները ռուսական շուկային»,-ասել Է Դվորկովիչը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում