Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՍԱՊԾ-ը կասեցրել է Մարալիկի հացի արտադրամասի գործունեությունը

ՍԱՊԾ-ը կասեցրել է Մարալիկի հացի արտադրամասի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի  հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ է մատակարարում տեղի իրացման կետերին:

Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբարտադրամասն ապահովված չի եղել հոսող տաք ջրով

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանին հանձնարարվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին: Տրվել է ժամկետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am