Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

«Օֆելյա» փոթորիկը հարյուր հազարավոր տներ Է առանց լույսի թողել Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում

«Օֆելյա» փոթորիկը հարյուր հազարավոր տներ Է առանց լույսի թողել Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 17-ին փակ են բոլոր դպրոցները, շարունակվում են երկաթուղային եւ ավիահաղորդակցության խափանումները, հարյուր հազարավոր տներ մնում են առանց լույսի, մի մասն Էլ՝ առանց ջրի «Օֆելյա» փոթորկի պատճառով, որը շարունակում Է մոլեգնել Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էներգետիկական ընկերությունների տվյալներով՝ Իռլանդիայում առանց ԷլեկտրաԷներգիայի Է մնում 245 հազար տուն, Հյուսիսային Իռլանդիայում՝ 3,8 հազար, ՈՒելսի հյուսիսում՝ 4 հազար, Շոտլանդիայում՝ 1,1 հազար տուն: Իռլանդիայում 20 հազար տուն մնացել Է նաեւ առանց ջրի: ԷլեկտրաԷներգիայի մատակարարման վերականգնումը կարող Է տեւել մի քանի օր:

Ափամերձ բազմաթիվ շրջաններում փոթորկի նախազգուշացում Է հայտարարված: Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն նաեւ նախազգուշացրել Է ափամերձ շրջաններում հնարավոր հեղեղումերի մասին:

Անգլիայի մի շարք շրջաններում երկաթուղային հաղորդակցությունը խախտվել Է ռելսերին տապալված ծառերի պատճառով:

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ «Օֆելյա» փոթորկի հետեւանքները կզգացվեն մինչեւ օրվա վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ