«Օֆելյա» փոթորիկը հարյուր հազարավոր տներ Է առանց լույսի թողել Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում
16:41, 17 Հոկտեմբեր, 2017Էներգետիկական ընկերությունների տվյալներով՝ Իռլանդիայում առանց ԷլեկտրաԷներգիայի Է մնում 245 հազար տուն, Հյուսիսային Իռլանդիայում՝ 3,8 հազար, ՈՒելսի հյուսիսում՝ 4 հազար, Շոտլանդիայում՝ 1,1 հազար տուն: Իռլանդիայում 20 հազար տուն մնացել Է նաեւ առանց ջրի: ԷլեկտրաԷներգիայի մատակարարման վերականգնումը կարող Է տեւել մի քանի օր:
Ափամերձ բազմաթիվ շրջաններում փոթորկի նախազգուշացում Է հայտարարված: Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն նաեւ նախազգուշացրել Է ափամերձ շրջաններում հնարավոր հեղեղումերի մասին:
Անգլիայի մի շարք շրջաններում երկաթուղային հաղորդակցությունը խախտվել Է ռելսերին տապալված ծառերի պատճառով:
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ «Օֆելյա» փոթորկի հետեւանքները կզգացվեն մինչեւ օրվա վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am