Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաթումի լողափը տուժել Է ծովամրրիկից

Բաթումի լողափը տուժել Է ծովամրրիկից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով տուժել են Բաթում առողջարանային քաղաքի լողափը եւ առափնյա գոտին: Sputnik-ի տեսանյութում ցուցադրված են տարերքի հետեւանքների կադրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով, որի ուժը գերազանցում Է հինգ բալը, տուժել են Բաթումի լողափը եւ առափնյա գոտին: Հուժկու քամին, հորդառատ անձրեւը եւ հսկայական ալիքները վնաս են հասցրել լողափի սրճարաններին եւ մի շարք այլ օբյեկտների, որոնք տեղավորված են ափի անմիջական մերձակայքում:

Վերջին երկու օրերին անբարենպաստ եղանակ Է հաստատվել Վրաստանի գրեթե ամբողջ տարածքում: Հատկապես տուժել Է երկրի արեւմտյան մասը, որտեղ շարունակում են վերացնել տարերքի հետեւանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am