Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երգիչ Էդ Շիրանը հիվանդանոց Է ընկել Լոնդոնում տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո

Երգիչ Էդ Շիրանը հիվանդանոց Է ընկել Լոնդոնում տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հանրաճանաչ երգիչ Էդ Շիրանը հիվանդանոց Է տեղափոխվել Լոնդոնում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Այ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail թերթը:

Հրատարակության տվյալներով՝ երաժիշտն ընկել Է հեծանվից ավտոմեքենայի հետ բախվելուց հետո: Ըստ որոշ տվյալների, կոտրվել Է Շիրանի ձեռքը:

«Ես ոչ մեծ պատահարի մեջ հայտնվեցի հեծանվով, ներկայում սպասում եմ բժշկի հանձնարարականներին, որոնք կարող են ազդել իմ մասնակցությամբ առաջիկա մի քանի շոուների վրա»-գրել Է Շիրանը Facebook-ի իր Էջում: Նաեւ սոցցանցում հրապարակված Է լուսանկար, որում երեւում Է, որ երգչի աջ ձեռքը գիպսի մեջ Է դրված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am