Միջազգային

ԻՊ-ի վերահսկողության տակ շարունակում է մնալ Սիրիայի տարածքի 8 տոկոսը

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի վերահսկողության տակ շարունակում է մնալ Սիրիայի տարածքի 8 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ է շարունակում մնալ Սիրիայի տարածքի 8 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: «Այս պահին Սիրիայում ահաբեկիչների վերահսկողության տակ է 14 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է Սիրիայի տարածքի 8 տոկոսը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը կշարունակեն գործողությունները «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ՝ մինչև նրանց ամբողջական ոչնչացումը: Նա հավելել է, որ անցած ամսվա ընթացքում հաջողվել է Սիրիայի տարածքում արմատական հաջողություններ արձանագրել ահաբեկչության դեմ պայքարում:

Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ անցած ամսվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերի ակտիվ գործողությունների արդյունքում հաջողվել է ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները կրճատել 5841 քառակուսի կիլոմետրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում