Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարությունն ընդլայնում է սեյսմիկ ոլորտում միջազգային համագործակցությունը

ՀՀ ԱԻ նախարարությունն ընդլայնում է սեյսմիկ ոլորտում միջազգային 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովի շրջանակում Երևան ժամանած սեյսմիկ վտանգի գծով օտարերկրյա փորձագետների պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է, որ պատվիրակության «կազմում ընդգրկված էին՝ 
• Ռենգին Գոկը, գիտությունների թեկնածու, սեյսմոլոգ, Սեյսմիկ համագործակցության ծրագիր, Լոուրենս Լիվերմուրի ազգային լաբորատորիա, ԱՄՆ 
• Թեա Գոդոլաձեն, գիտությունների դոկտոր, Երկրաբանության ինստիտուտ/Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոն, Վրաստան
• Թունա Օնուրը, գիտությունների թեկնածու, սեյսմիկ վտանգի և ռիսկի խորհրդատու, Օնուր Սիման քոնսալթինգ, Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիա քաղաք

ԱՄՆ էներգետիկայի նախարարության աջակցությամբ տարածաշրջանում սեյսմիկ վտանգի գնահատման լայնածավալ ծրագիր է իրականացվում և փորձագետները ցանկություն հայտնեցին ընդլայնել Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին՝ գնահատելով ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի լուրջ հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեցին սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության միջազգային համագործակցության ուղղությունները և նախանշվեցին այն աշխատանքները, որոնք կարող են իրականացվել վերոնշյալ տարածաշրջանային ծրագրի շրջանակում:

ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն իր խոսքում ընդգծեց, որ նախարարությունը պատրաստ է ակտիվ համագործակցության և ուրախ կլինի խթանել նաև տարածաշրջանային փոխգործակցությունը՝ օգտակար լինելով իր հարևան երկրներին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ նախապատրաստել համագործակցության վերաբերյալ հուշագիր, որտեղ հստակ կամրագրվեն փոխգործակցության ոլորտներն ու կողմերի պարտավորությունները:

Նախնական համաձայնությամբ՝ նախատեսվում է ծրագրի շնորհիվ ստեղծել սեյսմիկ կայանների տարածաշրջանային ցանց՝ տվյալների հավաքագրման, փոխանակման և վերլուծությունների համար, մշակել երկրի սեյսմիկ վտանգի ժամանակակից քարտեզ, ինչպես նաև կազմակերպել երիտասարդ գիտնականների (հիմնականում՝ սեյսմոլոգների և ճարտարագետների) վերապատրաստման դասընթացներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am