Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ԿԺԴՀ-ն Ղրիմը ճանաչել է ռուսական


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենյանում թողարկվել է աշխարհի քարտեզը, որտեղ Ղրիմը  ներկայացվում է ռուսական տարածք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տեղեկատվության մեջ, որը տեղադրվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում:

«ԿԺԴՀ-ի «Գիտական հանրագիտարան» հրատարակչությունը թողարկել է աշխարհի նոր քաղաքական քարտեզը: Ուշադրություն ենք հրավիրում այն բանի վրա, որ Ղրիմի թերակղզին արդեն ներկվել է ռուսական գույներով: Ինչպես մեզ պարզաբանել են ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում, պետությունը հարգում է Ղրիմում՝ Ռուսաստանին միանալու ուղղությամբ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, որոնք համարում է լեգիտիմ և ամբողջովին համապատասխան միջազգային նորմերին»,- նշված է տեղեկատվության մեջ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ