Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Բարսելոնայում հանրահավաք Է անցկացվել Իսպանիայի պետական տոնի կապակցությամբ. El Mundo


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 12-ին հազարավոր մարդիկ են մասնակցել Իսպանիայի պետական տոնի կապակցությամբ Բարսելոնայում անցկացված հանրահավաքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Mundo թերթը:

Նրա տեղեկատվությամբ՝ ակցիայի բազմաթիվ մասնակիցներ իրենց հետ բերել Էին Իսպանիայի եւ Կատալոնիայի դրոշները: Մարդիկ վանկարկում Էին՝ «Մենք իսպանացիներ ենք», «Պուչդեմոնին՝ բանտ»՝ նկատի առնելով տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնին: Հանրահավաքը հրավիրվել Էր Կատալոնիայի քաղաքացիական հասարակություն ընկերակցության կողմից՝ այլ կազմակերպությունների աջակցությամբ:

Ամբողջ պիրենեյան թագավորությունում նշվում Է Պետական տոնը, որը կոչված Է հավերժացնել երկրի դերը Ամերիկայի հայտնագործման մեջ: Այդ իրադարձության պաշտոնական ամսաթիվը համարվում Է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը՝ Հնդկաստան ծովային ամենակարճ ճանապարհը որոնող իսպանական արշավախմբի գլխավորությամբ, հասավ Սան Սալվադոր կղզի: Այդ դարակազմիկ իրադարձությունը՝ որպես Իսպանիայի պետական տոն, թագավորությունում նշվում Է 1958 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ