Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

ԱՄՆ-ի իշխանությունները Կասպերսկու հակավիրուսին մեղադրել են գաղտնի տվյալների որոնման մեջ. WSJ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Wall Street Journal թերթը, հղում անելով ԱՄՆ-ի գործող եւ նախկին պաշտոնյաների, պնդում Է, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործվել Է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանավորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարության գաղտնիացված փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն, ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովումը, որը, տեղադրվելու դեպքում, կանոնավոր կերպով սքանավորում Է համակարգիչների ֆայլերը եւ փնտրում վիրուսներ ու վնասաբեր այլ ծրագրեր, «որոնել Է այնպիսի տերմիններ, ինչպես, օրինակ՝ «գերգաղտնի», որոնք կարող են գրված լինել գաղտնիացված կառավարական փաստաթղթերի վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կառավարական ծրագրերի գաղտնի կոդային անվանումները»:

«Առայժմ պարզ չԷ՝ ինչ քանակությամբ կառավարական համակարգիչների կամ աշխատակիցների Էր ուղղված «Կասպերսկու» ծրագրային ապահովման գործողությունը, եւ հափշտակվել են արդյոք գաղտնի կառավարական նյութեր»,-նշում են աղբյուրները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ