Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը վճռական պատասխան կտա ԱՄՆ-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական ցուցակում ներառելու դեպքում

Իրանը վճռական պատասխան կտա ԱՄՆ-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական ցուցակում ներառելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը վճռական գործողություններով Է սպառնացել ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերի Էլիտային ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու դեպքում: Թեհրանի դիրքորոշումը, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, հոկտեմբերի 9-ին շարադրել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Խոսելով ԻՀՊԿ-ն ահաբեկիչների շարքին դասելու Վաշինգտոնի պլանների մասին՝ նա նշել Է, թե Իրանը «հուսով Է, որ ԱՄՆ-ը չի շարունակի ռազմավարական սխալներ կատարել»:

«Եթե ԱՄՆ-ը անի դա, Իրանի պատասխանը կլինի վճռական եւ խիստ»,-ընդգծել Է պաշտոնյան:

Ավելի վաղ Կորպուսի հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել Է, որ ԻՀՊԿ-ն հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի քայլին եւ ամերիկացի զինծառայողներին որպես ահաբեկիչների կվերաբերի հատկապես Մերձավոր Արեւելքի գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am