Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քարաշամբի գավաթը, ուրարտական վահանները կցուցադրվեն Իրանում

Քարաշամբի գավաթը, ուրարտական վահանները կցուցադրվեն Իրանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրարտական ժամանակաշրջանին վերաբերող շուրջ 103 հնագույն գտածոներ Հայաստանի կտարվեն Իրան և կցուցադրվեն Թեհրանի ազգային թանգարանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ցուցանմուշները թանգարանի հնագիտական նմուշներն են` բացարձակապես Հայաստանի Հանրապետության տարածքում պեղված:

 «Ապահովագրված նմուշներն արդեն անվտանգ հասցվել են Իրան: Դրանք պատկանում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 1-ին դարը: Նույն ժամանակաշրջանի լավ նյութ ունի նաեւ Իրանի թանգարանը, որը պետք է զուգահեռ ներկայացվի նույն ցուցադրության ժամանակ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսում կներկայացվեն, օրինակ, Քարաշամբի գավաթը, ուրարտական վահանները, որոնք շատ հետաքրքիր են հանրության համար:

Գրիգորյանի խոսքով`հնագիտական ցուցանմուշները Հայաստանի պատմության թանգարան կվերադարձվեն հունվարի 23-ին:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am