Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին, որը կազմակերպվելու Է հօգնություն «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» փոթորիկներից տուժած Ֆլորիդայի եւ Տեխասի նահանգների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիների ու Պուերտո Ռիկոյի: Այդ մասին լույս հոկտեմբերի 5-ի գիշերը հայտնել Է ABC News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Որպես միջոցառման կազմակերպիչ հանդես եկած ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիմնադրամի ներկայացուցչի տեղեկատվությամբ, Ջորջ Բուշ ավագից բացի, այնտեղ ներկա կլինեն նրա որդին՝ Ջորջ Բուշ Կրտսերը, ինչպես նաեւ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման:
Բոլոր միջոցները, որոնք կհավաքվեն տոմսերի վաճառքից, ինչպես նաեւ համերգի ընթացքում, կուղղվեն նահանգների եւ ԱՄՆ-ի այն տարածքների բնակիչների օգնությանը, որոնք օգոստոսի վերջից ի վեր առավել շատ են տուժել տարերքի հարվածներից:
«Ամբողջ սրտով» խորագրի ներքո համերգը կանցկացվի հոկտեմբերի 21-ին Տեխասի նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am