Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանից ավելի քան հարյուր հնագույն գտածոներ կցուցադրվեն Թեհրանում

Հայաստանից ավելի քան հարյուր հնագույն գտածոներ կցուցադրվեն Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից շուրջ 103 հնագույն գտածոներ հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը կցուցադրվեն Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Financial Tribune-ը:

Գտածոները Հայաստանի պատմության թանգարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Իրան են բերվել հոկտեմբերի 3-ին ու անմիջապես տեղափոխվել են Թեհրանի Ազգային թանգարան:

Նմուշները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 1-ին դար: Դրանք թանգարանում ցուցադրվելու են «Իրան և Հայաստան. թագավորության հիշողությունը» խորագրի ներքո:

Հատուկ ուշադրություն է դարձվելու այն գտածոներին, որոնք առնչվում են ուրարտական քաղաքակրթության հետ: Financial Tribune-ը գրում է, որ Իրանի և Հայաստանի միջև առաջին պատմական առնչությունները սկսվել են հենց Ուրարտուում:

Միջոցառումը տեղի կունենա Իրանի և Հայաստանի միջև կնքված հուշագրի շրջանակում՝ Իրանի ազգային թանգարանի 80-ամյակի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am