Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի հարկային բարեփոխում Է առաջարկել

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի հարկային բարեփոխում Է առաջարկել
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 4-ին հրապարակել Է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգի ընդգրկուն բարեփոխման պլանը, որի թերությունները թույլ են տալիս անբարեխիղճ ընկերություններին խույս տալ տարեկան մինչեւ 150 մլրդ եվրո ընդհանուր գումարի հարկերի վճարումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է տնտեսական ու ֆինանսական հարցերի, հարկման եւ մաքսային միության եվրոկոմիսար Պիեռ Մոսկովիսին:

«Այս նախագիծը թույլ կտա զգալիորեն պարզեցնել ԱԱՀ-ի գանձման սկզբունքները եւ ամենանշանակալից բարեփոխումը կդառնա վերջին 25 տարում: Մենք ակնկալում ենք, որ այս համակարգը գործողության մեջ կմտնի 2020 թվականին»,-ասել Է Մոսկովիսին: Նրա խոսքով՝ նոր համակարգի գլխավոր բաղադրատարրերից մեկը պետք Է դառնա ԱԱՀ-ի գանձման սկզբունքների, ինչպես նաեւ արտոնությունների բազմաթիվ համակարգերի եւ ԵՄ-ի երկրների միջեւ անդրսահմանային գործարքներ կնքելիս այդ հարկի վերադարձման վերանայումը: Եվրահանձնաժողովն առաջարկել Է հարկային հայտարարագրերի համար միասնական պորտալ ստեղծել Եվրամիության բոլոր երկրներում, այդպիսով ԱԱՀ-ն եվրոպական մաքսային միության ներսում անդրսահմանային տրանզակցիաների դեպքում կգանձվի նույն այն կանոնների հիման վրա, ինչ եւ ազգային գործարքների դեպքում ԵՄ-ի երկրներից յուրաքանչյուրում:

Այս սկզբունքը նաեւ թույլ կտա պարզեցնել հարկային հաշվետվության նորմերը՝ բիզնեսը լիովին ազատելով ԵՄ-ի ներսում անդրսահմանային գործարքների առանձին հայտարարագրման անհրաժեշտությունից:

Այս համակարգի իրագործման համար մնում են մի ամբողջ շարք խութեր, ինչպես նաեւ ԵՄ-ի բոլոր 27 երկրների կողմից այդ նախագծի հաստատման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խնդիր կարող Է դառնալ Եվրամիության երկրներում ԱԱՀ-ի մակարդակների ներդաշնակեցման բացակայությունը, որը Լյուքսեմբուրգում 15 տոկոսից տատանվում Է մինչեւ 25 տոկոս՝ Դանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am