Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սմարթֆոնների ծանուցումները վատացնում են տրամադրությունը. գիտնականներ

Սմարթֆոնների ծանուցումները վատացնում են տրամադրությունը. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանուցումների ավելի քան 30 տոկոսը, որոնք մենք ստանում ենք սմարթֆոնների միջոցով, վատացնում են մեր տրամադրությունը: Այս եզրակացության են եկել Նոթինգհեմ Թրենթի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են IEEE Access հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հինգ շաբաթվա ընթացքում հատուկ հավելվածի օգնությամբ հետազոտությունների 50 մասնակիցների ուղարկվել են շուրջ 500 հազար ծանուցումներ, որոնց ավելի քան մեկ երրորդը մարդկանց ստիպել Է ապրել բացասական հույզեր՝ թշնամություն, նյարդայնություն, տխրություն, վախ եւ ամոթ:
Նրանց վրա ամենավատ ներգործությունն ունեցել են այն ծանուցումները, որոնք ոչ մի կերպ կապված չեն մարդկանց հետ, օրինակ՝ հեռախոսի նորացման կամ Wi-Fi-ի հասանելիության մասին: Նաեւ բացասական արձագանք Է առաջացրել այն տեղեկատվությունը, որը կապված Է աշխատանքի հետ, հատկապես այն դեպքերում, երբ այն ուղարկել են միանգամից մեծ քանակություններով:
«Այդ թվային ծանուցումները մեզ մշտապես շեղում են մեր գործերից՝ պահանջելով ուշադրություն»,-բացատրում Է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ դոկտոր Էյման Քանջոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am