Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է Իրան

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է Իրան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թեհրանում Աքարը հանդիպել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Բաքըրի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև իրադրությունը տարածաշրջանում:

Այցի շրջանակում ակնկալվում է նաև Հուլուսի Աքարի հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am