Գյումրու Արհեստների փառատոնին մասմակցել են վարպետներ ՀՀ 4 քաղաքներից
ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրի այցի շրջանակներում ծանոթացել է Քըրք Քըրքորյանի ճեմափողոցում գտնվող Գյումրու երիտասարդական պալատի գործունեությանը։ Պալատի 1960-ականների կառուցված շենքը 2015 թվականին վերանորոգվել է համայնքային բյուջեի հաշվին: Երիտասարդական կենտրոնում իրականացվում են երիիտասարդական տարաբնույթ նախաձեռնություններ:
Հոկտեմեբերի 1-ին նշվող «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում քաղաքի նույն ճեմափողոցում տեղի ունեցավ ավանդական դարձած Արհեստների փառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փառատոնին մասնակցեցին Գյումրի, Վանաձոր, Իջևան և Արթիկ քաղաքները: Ներկայացված 45 սեղանների վրա ցուցադրվում էին մասնակից քաղաքների արհեստավորների աշխատանքերը՝ կավագործություն, մետաղագործություն, դարբնի աշխատանքներ, փայտամշակում և այլն: Ճեմափողոցում գյումրեցիներին ու հյուրերին ուրախացրին Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի սաներ և Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում