Գյումրու Արհեստների փառատոնին մասմակցել են վարպետներ ՀՀ 4 քաղաքներից

Armenpress 20:03, 1 Հոկտեմբեր, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 1  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ  Նախագահ Սերժ  Սարգսյանը Գյումրի այցի շրջանակներում ծանոթացել է Քըրք Քըրքորյանի ճեմափողոցում  գտնվող  Գյումրու  երիտասարդական պալատի գործունեությանը։  Պալատի 1960-ականների կառուցված շենքը 2015 թվականին  վերանորոգվել է համայնքային բյուջեի հաշվին: Երիտասարդական կենտրոնում իրականացվում են երիիտասարդական տարաբնույթ  նախաձեռնություններ:

Հոկտեմեբերի 1-ին նշվող «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում քաղաքի  նույն ճեմափողոցում տեղի ունեցավ ավանդական դարձած Արհեստների փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փառատոնին մասնակցեցին Գյումրի, Վանաձոր,  Իջևան  և Արթիկ քաղաքները:  Ներկայացված 45  սեղանների վրա  ցուցադրվում  էին   մասնակից  քաղաքների  արհեստավորների աշխատանքերը՝  կավագործություն, մետաղագործություն, դարբնի աշխատանքներ, փայտամշակում  և այլն: Ճեմափողոցում գյումրեցիներին ու հյուրերին ուրախացրին Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու  մասնաճյուղի սաներ և  Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի  դերասանները:

 

Արմենուհի Մխոյան  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am