Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Այն» ֆիլմն ամենահասութաբեր հորորն Է դարձել պատմության մեջ

«Այն» ֆիլմն ամենահասութաբեր հորորն Է դարձել պատմության մեջ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրես Մուսքետիի «Այն» հորորը մտել Է կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ դառնալով ամենահասութաբեր սարսափ-ֆիլմը: Այդ մասին հայտարարել Է Warner Brothers-ի մարկետինգի բաժնի ղեկավար Սյու Քրոլը, որի խոսքը մեջբերում Է Variety հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ֆիլմը վարձույթում արդեն 500 մլն դոլարից ավելի Է հավաքել: Ավելի վաղ ամենահասութաբեր հորորը համարվում Էր «Դեւին հալածողը» ֆիլմը, որը վաստակել Էր 441 մլն դոլար: «500 մլն դոլարի նշագծին հասնելն այնքան Էլ դժվար չԷ լավ բլոքբասթերի համար, բայց սարսափ ֆիլմի համար դա պատմական Է: Մենք չենք կարող չհպարտանալ այդ փաստով»,-հայտարարել Է Քրոլը:

Նա շնորհավորել Է ռեժիսոր Անդրես Մուսքետիին նման հաջողության առթիվ, ինչպես նաեւ նշել Է, որ նկարահանող խումբն ստեղծել Է մի ֆիլմ, որը հանդիսականների վրա մեծ ազդեցություն Է ունեցել ամբողջ աշխարհում:

Սթիվեն Քինգի՝ արդեն Էկրանավորված գրքի կինոժապավենը պատմում Է Դերի քաղաքի յոթ դեռահասների մասին, որտեղ հայտնվում են երեխաները եւ որոնց առեւանգում Է զարհուրելի ծաղրածու Փենիվայզը:

Ավելի վաղ Deadline-ը հայտնել Է, որ Warner Bros կինոստուդիան «Այն» սարսափների ֆիլմի սիքվելը լայն վարձույթ կհանի 2019 թվականի սեպտեմբերի 6-ին: Կինոժապավենի ռեժիսրը կլինի Անդրես Մուսքետին, որը նկարահանել Է 2017 թվականի «Այն»-ն: Շարունակությունը կպատմի գլխավոր հերոսների կյանքի մասին նախորդ մասում տեղի ունեցած դեպքերից 27 տարի անց: Գործող անձերը հավաքվում են միասին, որպեսզի կրկին դիմակայեն կինոպատումի գլխավոր անտագոնիստ ծաղրածու Փենիվայզին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am