Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իրաքի և Սիրիայի շուրջ զարգացումները

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իրաքի և Սիրիայի շուրջ զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և  Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու»-ն, այս մասին նախագահները հայտնել են սեպտեմբերի 28-ին Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք համակարծիք ենք Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության հարցերում: Իրաքում տեղի ունեցած հանրաքվեն սահմանադրության և միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ օրինականություն չունի»,- հայտարարել է Էրդողանը:

Պուտինը ևս ընդգծել է, որ Իրաքյան Քրդստանում իրականացված հանրաքվեի հարցը քննարկվել է Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ այս հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է իր երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ Պուտինը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցում երկու երկրի ԱԳ նախարարների, բարձրաստիճան զինվորականության և հետախուզական ծառայությունների միջև ավելի ինտենսիվ աշխատանք տանելու շուրջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am