Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում

Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում: «Մենք բոլոր հարաբերական ցուցանիշները հաշվարկելիս ներկայացրել ենք, որ Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր»,- այդ մասին Արամյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, 2017 թվականին ընդհանուր պետական պարտքը՝ ներառյալ նաև Կենտրոնական բանկինը, կլինի շուրջ 6 միլիարդ 700 միլիոն դոլարի չափ:

«Դեֆոլտ ունենալու համար պետք է նախ խնդիրներ ունենանք լիկվիդայնության հետ, այսինքն` մեր գրպանի կանխիկը չբավարարի մեր ընթացիկ պարտավորություններն իրականացնելու համար: Իսկ մեր ընթացիկ պարտավորությունները գնահատելու համար պետք է տեսնենք, թե մեր պարտքի միջին տարողությունն ինչքան է: Ներքին պարտքի մասով դա 8 տարուց ավելի է, իսկ մեր միջնաժամկետ թիրախներն այնպիսին են, որ կարող ենք առաջիկա 3-4 տարիներին պահել այդ 8 տարվա ցուցանիշը: Արտաքին պարտքի համար այդ ցուցանիշն ավելի մեծ է՝ 17-18 տարի է: Հետևաբար դեֆոլտի վտանգ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆինանսների նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am