Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժիրայր Րէիսյանի գրքում ներկայացված են ցեղասպանության օրերին հայերին օգնած 100 միսիոներները

Ժիրայր Րէիսյանի գրքում ներկայացված են ցեղասպանության օրերին հայերին օգնած 100 միսիոներները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանության օրերին  հայերին աջակցած 100 միսիոներներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 27-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի  պատգամավոր Ժիրայր Րէիսյանի գրքի շնորհանդեսը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Այս աշխատանքի միտքը ծնվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին: Կարող են լինել նաև մարդիկ, որոնք մեր աչքից վրիպել են: Ես փնտրել եմ և 180-ից ավելի միսիոներների անուններ եմ գտել: 100-ամյակի առիթով ընտրեցի նրանցից 100-ին և տրամադրեցի ՀՀ սփյուռքի նախարարությանը, որն այն վերածեց գրքի»,-ասաց Ժիրայր Րէիսյանը:

Հեղինակի խոսքով` այն մեծ ուսումնասիրություն չէ, այլ հիշեցման գիրք : Նրա կարծիքով` 100-ից յուրաքանչյուրի մասին կարելի է առանձին գիրք գրել:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի սկզբունքներից մեկը վերաբերում է հայ ժողովրդի երախտագիտությանն այն մարդկանց, որոնք ցեղասպանությունը ճանաչել  կամ ժամանակին օգնության ձեռք են մեկնել: Այս գիրքը համախմբում է այն միսիոներներին, որոնք ժամանակին հայտնվել են մեր հայրենակիցների կողքին, զբաղվել որբերին հավաքելով, բժշկելով, հագուստ ու սնունդ մատակարարելով: Նրանք փրկել են շատ ու շատ հայերի, որոնց վերընձյուղման արդյունքում այսօր կա հայկական սփյուռքը»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով՝ հատկանշական է, որ գիրքը գրելիս հեղինակը գտնվել է պատերազմական գոտում՝ Սիրիայում:  

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի առաջնորդ Շահեն արքեպիսկոպոս Սարգսյանը ողջունեց Ժիրայր Րեիսյանի նախաձեռնությունը: «Արտաքնապես փոքր ծավալում  արձանագրված են բազմաթիվ մարդիկ, որոնց կբնութագրեմ երկու բառով` մարդասեր և հայասեր: Այսուհետ ինձ համար նրանք օտարազգիներ չեն»,-ասաց նա:

Ներկա էր նաև գրքի հերոսներից մեկի` միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնի թոռ Յուսի Բյորնը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am