Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Լուսնի ուղեծրում կստեղծեն Deep Space Gateway նոր կայանը
15:48, 27 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունների ղեկավարները համաձայնության են եկել սկսած 2024 թվականից Լուսնի ուղեծրում Deep Space Gateway նոր տիեզերակայանի ստեղծման շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ավստրալիայում լրագրողներին հայտարարել Է «Ռոսկոսմոսի» ղեկավար Իգոր Կոմարովն Աստղագնացության միջազգային կոնգրես-2017-ում:
Նախապայման Է դրվել, որ ծրագրին կարող են մասնակցել Չինաստանը, Հնդկաստանը, ինչպես նաեւ BRICS-ի մյուս երկրները:
«Մենք համաձայնության եկանք, որ համատեղ մասնակցենք նոր միջազգային Deep Space Gateway լուսնաշուրջ կայանի ստեղծման ծրագրին: Առաջին փուլում կկառուցենք ուղեծրային մասը՝ Լուսնի եւ հետագայում Մարսի մակերեւույթին մշակված տեխնոլոգիաների կիրառման հեռանկարով: Առաջին մոդուլների դուրսբերումը հնարավոր Է 2024 – 2026 թվականին»,- ասել Է Կոմարովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում