Սիրիայում ավելի քան 800 գրոհային անցել է կառավարական ուժերի կողմը
21:14, 26 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական անօրինական կազմավորումների՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու շրջանակում ավելի քան 800 մարդ անցել է Սիրիայի կառավարական զորքերի կողմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերին հաշտեցնող կենտրոնը:
Տեղեկացվում է, որ Հոմս նահանգի Դեյր-էլ-Ֆարդիս բնակավայրում իրենց իրավական կարգավիճակը կարգավորել է «Կատրիբա Հաջր» անօրինական զինված խմբավորման 63 անդամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում