Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ուժ ու ոգի է հաղորդել Նիսի մասնակիցներին

«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ուժ ու ոգի է հաղորդել Նիսի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանին, Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչներ Մարի և Հակոբ Ալթիփալակյաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և առաջիկա ծրագրերով, կարևորեց Արտո Օքսայանի հայանպաստ գործունեությունը համայնքը միավորելու, զորացնելու, Հայրենիքի հետ կապը ամուր պահելու ուղղությամբ:

Արտո Օքսայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի վերաբերյալ. «Շատ կարևոր ու արդյունավետ հավաք էր, որը մեզ ուժ ու ոգի հաղորդեց: Սփյուռքի հայության մեծ պարտականությունն է՝ Հայաստանի կողքին լինել: Սփյուռքահայի համար մեծ պարծանք է օգտակար լինել Հայրենիքին», - հավելեց համայնքային գործիչը:

Մարի և Հակոբ Ալթիփալակյանները նույնպես անդրադարձան Հայաստանում կատարվող փոփոխություններին: Տիկին Մարին մասնավորապես շեշտեց. «Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան և ամեն անգամ ավելի գեղեցիկ, նորացված ենք տեսնում մեր Հայրենիքը: Շատ մեծ առաջընթաց կա: Ինձ հիացնում են Երևանի ճարտարապետությունը, փողոցների մաքրությունը: Ժողովուրդը բարեկիրթ է, բարեհամբույր, ջերմ»:

Քննարկվեցին հայապահպանությանն ու լեզվի պահպանմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրացմանն ու զարգացմանն ուղղված այլ հարցեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am