Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը

Կառավարությունում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման 
պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ և կարևոր նշանակություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում:

Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am