Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շվեդիայում մզկիթ են հրկիզել

Շվեդիայում մզկիթ են հրկիզել
 ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Էրեբրու քաղաքում այրվել Է տեղի գլխավոր մզկիթը: Այս մասին հայտնել Է SVT-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բռնկման ահազանգը հրշեջ պահպանության կառավարակետում ստացվել Է տեղական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 04:00-ին): Կրակը պատել Է գործնականում ամբողջ շենքը, ավելի ուշ փլվել Է տանիքը: Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան:

Փրկարարական ծառայության սպաների խոսքով՝ իրենց հաջողվել Է կանխել կրակի տարածումը հարեւան շենքեր: Իրենց հերթին ոստիկանները հայտնել են, որ հրկիզման կասկածանքով իրենք ձերբակալել են 1997 թվականին ծնված մի տղամարդու: Նրա անունը չի հրապարակվում:

Մզկիթի դիտորդական խորհրդի ղեկավար Ջամալ Լամհամդին հայտարարել Է, որ դա «ցավալի օր» Է հավատացյալների համար: Նրա խոսքով՝ տեղական մահմեդական համայնքում կա շուրջ 20 հազար մարդ: Լահմամդին նաեւ հիշեցրել Է, որ ավելի վաղ մզկիթի ղեկավարության հասցեին տարատեսակ սպառնալիքներ Էին ստացվում: Էրեբրուն քաղաք Է Շվեդիայի կենտրոնական մասում՝ համանուն լենի (շրջանի) մայրաքաղաքը: Բնակչությունը կազմում Է շուրջ 130 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am