Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մոսկվայում վտանգավոր են համարում ՆԱՏՕ-ի ակտիվացումն Անդրկովկասում

Մոսկվայում վտանգավոր են համարում ՆԱՏՕ-ի ակտիվացումն Անդրկովկասում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Անդրկովկասի իրադրության շուրջ Ժնեւյան քննարկումների համանախագահների հետ կայացած հանդիպմանը մատնանշել Է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման վտանգավորությունը: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անտի Տուրունենը եւ ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը:

«Ռուսական կողմը մատնանշել Է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշինքի ակտիվացման վտանգավորությունը: Վրաստանի տարածքում ծավալվում Է դաշինքի ռազմական ենթակառուցվածքը, պարբերաբար անցկացվում են զորավարժություններ, որոնց մասշտաբները տարեցտարի մեծանում են, ներդրվում են զինված ուժերի եւ դրանց կառավարման նատօյական ստանդարտներ,-նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:-Այս ամենը սպառնում Է Անդրկովկասի իրադրության լուրջ ապակայունացմամբ եւ սպառնում Է Ռուսաստանի Դաշնության, Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության անվտանգությանը»:

Կարասինն ընդգծել Է, որ այս իրավիճակում «մեծանում Է, մի կողմից, Սուխումի եւ Ցխինվալի եւ, մյուս կողմից, Թբիլիսիի միջեւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքման կարեւորությունը»:

Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի պետական սահմանների իրադրությունը եւ Անդրկովկասի շուրջ ժնեւյան քննարկումների նոր փուլի նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված Է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am