Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սինդի Քրոուֆորդի երեխաները ցուցադրելու են շվեյցարական ժամացույցներ

Սինդի Քրոուֆորդի երեխաները ցուցադրելու են շվեյցարական ժամացույցներ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գերմոդել Սինդի Քրոուֆորդի երեխաները՝ Փրեսլի եւ Քայա Հերբերները, դարձել են ժամացույցներ արտադրող Omega շվեյցարական ընկերության ներկայացուցիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրենդի ներկայացուցիչը:

Ողջույնի պաշտոնական արարողությունը սեպտեմբերի 29-ին կկայանա Omega Her Time փարիզյան ցուցահանդեսի բացմանը, որտեղ որդին ու դուստրը բեմում հանդես կգան իրենց մոր հետ միասին:

Օգոստոսին հաղորդվել Էր, որ Omega-ն Seamaster Aqua Terra հավաքածուն թարմացրել Է այս շարքի առաջին ժամացույցների թողարկման 15-ամյակի առթիվ: Գովազդային արշավին մասնակցել Է բրիտանացի դերասան Էդի Ռեդմեյնը, որը «Դանիացի աղջիկը» ֆիլմում մարմնավորել Է աշխարհում առաջին տրանսգենդերին՝ Լիլի Էլբեին: Ժամացույցներ արտադրող Omega շվեյցարական ընկերությունը հիմնվել Է 1848 թվականին Լա Շո դե Ֆոնում Լուի Բրանդտի կողմից: 1965 թվականին Omega Speedmaster ժամացույցը NASA-ն ընտրել Էր «Ապոլլոն» ծրագրի համար, 1969 թվականին ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինի ձեռքին այն եղել Է Լուսնի վրա, իսկ խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն այն կրել Է ուղեծրում 1975 թվականին «Սոյուզ» եւ «Ապոլլոն» տիեզերանավերի կցման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am