Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաղեստինցին երեք իսրայելացիների Է սպանվել Արեւմտյան ափին

Պաղեստինցին երեք իսրայելացիների Է սպանվել Արեւմտյան ափին
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինցին հրազենով իսրայելացիների վրա հարձակում Է կատարել Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Երուսաղեմի մերձակայքում: Ինչպես սեպտեմբերի 26-ին հայտնել Է հրեական պետութան ոստիկանության մամուլի ծառայությունը, զոհվել Է երեք մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրաձգություն Խար Ադարում. ահաբեկիչը, որը պաղեստինցի բանվորների հետ միասին հասել Էր բնակավայրի դարպասներին, հանել Է զենքն ու կրակ բացել. երեք իսրայելացիներ սսպանվել են»,- ասված Է փաստաթղթում: «Ահաբեկիչը վնասազերծված Է»,- հավելել են ոստիկանությունում:

Պաղեստինա-իսրայելական դիմակայության գոտում բռնության ներկայիս ալիքն սկսվել Է 2015 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակվանից սառը զենքի ու հրազենի, պայթանյութի, ինչպես նաեւ ավտոմեքենաների կիրառմամբ մի քանի հարյուր հարձակումների հետեւանքով զոհվել են 50-ից ավելի իսրայելացիներ եւ մի քանի օտարերկրացիներ, եւս ավելի քան 500 մարդ վերքեր են ստացել: Պաղեստինյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակումներ եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելիս սպանվել են առնվազն 300 պաղեստինցիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am