Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Պորոշենկոն դեմ Է Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությանը

Պորոշենկոն դեմ Է Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությանը
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադայի CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայի խաղաղապահ առաքելությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բացարձակապես անհնարին Է, որ Ռուսաստանը մասնակցի խաղաղապահ առաքելությանը, որովհետեւ Ռուսաստանը հակամարտության կողմ Է»,- հայտարարել Է Պորոշենկոն:
Նախագահը նշել Է, որ Դոնբասում խաղաղապահ առաքելություն իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունն անընդունելի Է, որովհետեւ «Ռուսաստանը ցանկանում Է խաղաղապահներին օգտագործել որպես պահնորդներ Եվրակազմակերպության հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդների համար»:
Նա հավելել Է, որ եթե Ռուսաստանը վետո դնի Ուկրաինա խաղաղապահ ուժեր մտցնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, ապա երկիրը կդիմի ՄԱԿ-ի Միջազգային դատարան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am