Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԳՖՀ-ի ուժեղ կառավարությունն այժմ ԵՄ-ի համար ավելի կարեւոր Է, քան երբեւիցե. Յունկեր

ԳՖՀ-ի ուժեղ կառավարությունն այժմ ԵՄ-ի համար ավելի կարեւոր Է, քան երբեւիցե. Յունկեր
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին հայտարարել Է, որ Գերմանիայի ուժեղ կառավարությունն այժմ ավելի կարեւոր Է ԵՄ-ի համար, քան երբեւիցե, եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունների հաջողության հույս Է հայտնել: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Յունկերը կանցլերի հետ խոսել Է այսօր առավոտյան եւ գրել Է նրան՝ ջերմորեն շնորհավորելով Գերմանիայի ընտրություններում չորրորդ անգամ անընդմեջ պատմական հաղթանակ տանելու առթիվ: Նախագահ Յունկերը հիշեցրել Է, որ ներկայիս լուրջ մարտահրավերների լույսով այժմ Եվրոպային ավելի շատ Է հարկավոր ուժեղ կառավարություն Գերմանիայում, քան երբեւիցե»,-ասել Է Սհինասը՝ մեկնաբանելով ԳՖՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները:  
Նրա խոսքով՝ «նամակում նախագահ Յունկերը հույս Է հայտնել, որ կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները կնպաստեն դրան»:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել Է երկրում   կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ Է անցել վեց կուսակցություն:
ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել Է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան Է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել Է ընտրողների 12,6 տոկոսը:
Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս:
Համերկրային ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն- Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքը կզբաղեցնի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի 709 տեղերից 246-ը: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանա 153 մանդատ, ինչը 40-ով պակաս Է 2013 թվականին կայացած նախորդ ընտրությունների ցուցանիշից: «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որն ավելի վաղ ներկայացված չի եղել խորհրդարանում, կզբաղեցնի 94 տեղ: Ազատ դեմոկրատական կուսակցությանը բաժին կհասնի 80 տեղ, «Կանաչներին»՝ 67, Ձախ կուսակցությանը՝ 69 տեղ:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 76,2 տոկոս, ինչը 4,7 տոկոսով բարձր Է, քան 2013 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am