Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Skype-ի օգտատերերը ծառայության աշխատանքի խափանումների են բախվել ամբողջ աշխարհում

Skype-ի օգտատերերը ծառայության աշխատանքի խափանումների են բախվել ամբողջ աշխարհում
 ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Skype-ի օգտատերերը ծառայության աշխատանքի խափանումների են բախվել ամբողջ աշխարհում, ինչի մասին վկայում են downdetector կայքի տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների խափանումներին ու անջատումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

downdetector կայքի տվյալների համաձայն, տեխնիկական անսարքություններ են դիտվել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաեւ Ֆիլիպիններում եւ Ուկրաինայում: Խնդիրներ են ծագում օգտահաշիվ մտնելիս, հաղորդագրություններ ուղարկելիս կամ ստանալիս: Վերջին անգամ ծառայության աշխատանքում խափանումների են գրանցվել օգոստոսի 3-ին: Այն ժամանակ Skype-ի աշխատանքի խափանումները վերաբերել են Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի օգտարերերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am