ԱՄՆ մուտքի արգելքը կտարածվի եւս երեք երկրների՝ ԿԺԴՀ-ի, Վենեսուելայի եւ Չադի քաղաքացիների վրա
10:19, 25 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելված Է մուտքն ԱՄՆ, կլրացվի. արդեն ցուցակում գտնվող պետություններին կավելացվեն Հյուսիսային Կորեան, Վենեսուելան եւ Չադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, այս որոշումն ընդունվել Է տեղեկատվական համագործակցության քաղաքականության վերանայման արդյունում, տեղեկատվության, որը մյուս երկրները տրամադրում են Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին:
Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ից: «Ամերիկայի անվտանգությունն իմ գլխավոր գերակայությունն Է,- հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը:- Մենք թույլ չենք տա մեր երկիր գալ նրանց, ում չենք կարող հանգամանալից ստուգման ենթարկել անվտանգության առումով»: ԱՄՆ մուտքն առաջվա պես արգելված կլինի նաեւ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի եւ Սոմալիի քաղաքացիների համար: Սակայն Սուդանը կհանվի այդ ցուցակից. այսպիսով, ընդհանուր առմամբ, սահմանափակումները կվերաբերեն ութ պետությունների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում