Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշները նվաճեցին ևս 2 մեդալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը եզրափակչում զիջեց մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով, իսկ 80 կգ քաշային կարգի Ռաֆայել Մանուկյանը հաղթեց բրոնզե եզրափակչում: Բրոնզե մեդալից մեկ քայլ հետ մնաց 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը:

Այսպիսով՝ մեր ըմբիշները հայրենիք են վերադառնում 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ նախօրեին բանակայինների ԱԱ-ի չեմպիոն էր դարձել 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, իսկ 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am