Արցախ

Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ

2 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության ԱԺ փոքր դահլիճում սեպտեմբերի 22-ի երեկոյան տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում, կողմերը անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաների:

Հյուրերի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտվի առավելապես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի դրանց հավասարաչափ զարգացումը:

Հանդիպմանը ներկա խմբակցությունների պատասխանատուներ Արամ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը և Ալյոշա Գաբրիելյանը հյուրերի խնդրանքով մանրամասներ են ներկայացրել ղարաբաղյան շարժման որոշ դրվագների, բանակցային գործընթացի և Արցախի դիրքորոշման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում