Վենեսուելայում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել
10:41, 23 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգներում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Կարակասում սպասելու ժամանակը հասնում է մինչև չորս ժամի, իսկ հերթերում հաշվվում է մինչև 3 հարյուր մեքենա: Հաղորդվում է, որ վառելիքի անբավարարությունը կարող է հանգեցնել սննդի մատակարարման ընդհատումների:
Վենեսուելան, որի տնտեսությունը մեծապես կախված է նավթային եկամուտներից, իր պատմության մեջ ապրում է ամենածանր ճգնաժամերից մեկը: Երկրում դիտվում է սննդի և շատ այլ ապրանքների տեսակների անբավարարություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում