Իրանում հետախուզվող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք
21:59, 22 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք սեպտեմբերի 21-ին՝ ժամը 3.05-ին, բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1987 թ. ծնված Մահդի Ն.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ԻԻՀ Էնղելարի Հանրային դատախազության կողմից՝ ԻԻՀ նախատեսված պատիժը խստացնող օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախություն, ուրիշի գույքը վաճառելը) մեղադրանքով:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում