Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջերմուկում ծրագրերի իրականացման համար կառավարությունը կհատկացնի 140 մլն դրամ

Ջերմուկում ծրագրերի իրականացման համար կառավարությունը կհատկացնի 140 մլն 
դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով կառավարությունը կհատկացնի 140 մլն դրամ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ հիմնախնդիրների լուծումները կնպաստեն քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբոսաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները:

«Որոշմամբ առաջարկվում է Ջերմուկ համայնքում իրականացնել ևս երեք ծրագիր. Շահումյան և Մյասնիկյան փողոցների մի շարք շենքերի մոտ հենապատեր և աստիճաններ կկառուցվեն, կփոխարինվի Ձախափնյա թաղամասի թվով 4 բնակելի շենքերի (2-րդ փուլ) տանիքածածկույթը, կբարեկարգվեն այդ թաղամասի բակային տարածքները, կկառուցվի քաղաքային տնտեսության սպասարկման կայան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am