Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիտվան դրական է տրամադրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը ստորագրելու հարցում

 Լիտվան դրական է տրամադրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը ստորագրելու 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան դրական է տրամադրված, որպեսզի Հայաստանը ստորագրի Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

«Մենք լիահույս ենք, որ այս համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի և Լիտվայի երկկողմ հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Պետրիկասը:

Դեսպանը հավելեց, որ լավատես է հայ-լիտվական տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցում: «Համաձայն Լիտվայի վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ Լիտվայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով: Վերջին 10 տարիների ընթացքում Լիտվայից Հայաստան ներմուծն աճել է 25 տոկոսով: Հայաստանից Լիտվա արտահանումը ևս աճել է, ինչը մեզ համար շատ ուրախալի է»,- նշեց դեսպանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է 2017թ. մարտի 21-ին, Երևանում: Նախատեսվում է, որ կողմերը համաձայնագիրը կստորագրեն ընթացիկ տարվա նոյեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am