Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատյան մաքսատուն-վարչությունում ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ

Արարատյան մաքսատուն-վարչությունում ներդրվել է մաքսային ձևակերպումների 
իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Մասնավորապես ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ, ինչն, ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, թույլ է տալիս ամբողջ գործընթացն իրականացնել ոչ միայն օրենսդրությամբ նախատեսված հատուկ վայրում, այլև ցանկացած այլ մաքսային մարմնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Եթե Երևանում հաշվառված կազմակերպության համար մաքսային հայտարարագրի ներկայացման վայր է հանդիսանում Արարատյան մաքսատուն-վարչությունը, ապա նոր մեխանիզմը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել այդ մաքսատանը, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել, օրինակ, Բագրատաշենի կամ Մեղրիի մաքսային-կետ բաժիններում»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը:  

Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ Արարատյան մաքսատուն-վարչությունում նոր մոտեցում է կիրառվում նաև ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման գործում. «Քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն մաքսատանն արդեն անվճար է մատուցվում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով վերակազմակերպված ստորաբաժանումում գործում է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ` մեկ հարկի տակ կենտրոնացնեով գանձումներին առնչվող բոլոր գործառույթները, ինչը թույլ է տալիս արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցել բարձրորակ և արագ ծառայություն: Արդյունքում ավելացել է գործարքների քանակը. «Եթե հուլիսին իրականացվել է 5239 գործարք, ապա օգոստոսին՝ 5840, ինչը պայմանավորված է ներմուծումների ավելացմամբ»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am