Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը կայցելի Հայաստան

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով բարձր հանձնակատարի գրասենյակը:

«Այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված»,- ասել է Պուրասը, որն առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից առաջինն է, որ այցելում է Հայաստան:

Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է առողջապահական ծառայությունների առկայությունը, հասանելիությունը, պահանջներին համապատասխանությունը և որակը, ինչպես նաև առողջության իրավունքի իրացման վրա ազդող գործոնները, ինչպիսիք են աղքատությունը, խտրականությունն ու բռնությունը:

«Ինձ մասնավորապես հետաքրքրում են Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակներում ներառված մի շարք հատուկ խնդիրներ,- ասել է փորձագետը:  - Դրանցից են` առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը, առողջության խթանումն ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, առաջնային բուժօգնությունը, հոգեկան առողջության պահպանումը (հատկապես համայնքահեն ծառայությունները), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց իրավունքները, ինչպես նաև ակադեմիական բժշկության, բժշկական կրթության և հետազոտությունների դերը»:

Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է նաև բնակչության առանձին խմբերի, մասնավորապես կանանց, երեխաների, միգրանտների, թմրամիջոց օգտագործող անձանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավիճակը: Նա հանդիպումներ է ունենալու Երևանի, Աբովյանի, Դիլիջանի, Սպիտակի և Վանաձորի մի շարք հաստատություններում: 

Պարոն Պուրասը Հայաստան կատարած այցի մասին իր ամբողջական զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2018 թ. հունիսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am